-
23.11.2012|
12:58
«ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոյեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը (նվագակցում է Գայանե Հախնազարյանը):
-
23.11.2012|
12:57
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված գալա համերգի պատվավոր հյուրը կլինի լեգենդար ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոն:
-
23.11.2012|
12:50
Եգիպտոսի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երդմնազանցության և սահմանադրական հիմունքները խախտելու մեղադրանքով հնարավոր պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր հայտնել է դատարանի անդամներից մեկը։
-
23.11.2012|
12:46
Բրազիլիայի Կամպու Գրանդի քաղաքի իր տան մոտ սպանվել է ընդդիմադիր լրագրող։ Նրա վրա կրակ են բացել երկու անհայտ անձինք։ Մահից մի քանի օր առաջ Էդուարդո Կարվալոն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շատ շուտով հրապարակելու է մերկացնող նյութեր։
-
23.11.2012|
12:44
Ավելի քան 7 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Գվատեմալայի մայրաքաղաքի հիվանդանոցի վրա զինված խմբի հարձակման հետևանքով։
-
23.11.2012|
12:42
Իսրայելի իշխանությունները հայտարարել են օրերս Թել Ավիվում ավտոբուսի պայթեցման համար կասկածվող անձի ձերբակալման մասին։ Նոյեմբերի 21-ին կատարված հարձակման հետևանքով 27 մարդ վիրավորվել էր։
-
23.11.2012|
12:36
ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության երիտթևում գործում են մի քանի խմբավորումներ: Առանձին թև է Տիգրան ՈՒրիխանյան-Վահան Բաբայան երկյակն իր համախոհներով, իր առանձին կաստան ունի Վահե Էնֆիաջյանը:
-
23.11.2012|
12:34
Հայաստան վերադարձած սիրիահայերի խնդիրները և դրանց լուծմանը միտված քայլերը հրապարակայնության պակաս չունեցան: Այսօր, համենայն դեպս, կառավարության հավաստմամբ, ամեն ինչ արվում է հայրենիքում նրանց լիարժեք կենսակերպ ապահովելու ուղղությամբ:
-
23.11.2012|
12:31
...թե որքան էլ ԲՀԿ-ն ճիգեր է գործադրում միասնական թեկնածու ունենալու գործում ընդդիմությանը իր շուրջը համախմբելու, միևնույն է, «Ժառանգությունը»՝ յուր ղեկավարով, առանձին է գնալու:
-
22.11.2012|
16:34
Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները դեռ քննարկում են Քոչարյան-Աբրահամյան ինքնաթիռային հանդիպման դետալները: Ըստ նրանց, հանդիպումն իսկապես պլանավորված էր, և այնքան էլ այնպես չէր, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ էր երկրից դուրս եկել: